Ինչպե՞ս է «Comedy Woman»-ի աստղն անցկացնում իր ժամանակը Ջերմուկում

Կարանտինի ընթացքում շատերի համար ժամանակն անցնում է ձանձրալի ու անհետաքրքիր, սակայն նույնը չի կարելի ասել «Comedy Woman» ռուսական հեռուստանախագծի ստեղծագործական պրոդյուսեր, հեղինակ և անդամ Նատալյա Եփրիկյանի մասին:
Նա արդեն մոտ մեկ ամիս է՝ գտնվում է Հայաստանում և կարանտինն անցկացնում է Ջերմուկում: Նրա ինստագրամյան հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Նատալյայի ոչ մի օրն առանց արկածների չի անցնում:

Նատալյայի հայաստանյան հանգիստը, որը սկսվել է Երևանից, այնուհետև շարունակվել Իջևանով ու Ջերմուկով, անտարբեր չի թողել նրա էջի ինչպես հայ, այնպես էլ այլազգի հետևորդներին: Ռուս շատ օգտատերեր, տեսնելով լուսանկարները, մեկնաբանություններում նշել են, որ իրենք էլ են եղել Ջերմուկում, խմել են այնտեղի հանքային ջրերից և հիացելեն Հայաստանի գեղեցիկ բնությամբ:
Հետևորդներից մեկը գրել է․ «Երբ պանդեմիան ավարտվի, արձակուրդ եմ վերցնելու և այցելեմ եփրիկյանական այս վայրերը»: