Նյու Յորքում բնակվող Ռուբինա Խանզադյանը, ով Victoria’s Secret-ի առաջին հայ մոդելն է, պատմել է՝ ինչպես է օրերն անցկացնում կարանտինում:
Ռուբինան իր ինստագրամյան էջում լուսանկարների շարք է հրապարակել, որում կիսվել է խոհարարական հմտությամբ։
Օգտատերերից մեկի այն հարցին, թե արդյոք լուսանկարում երևացող խմորը հայկական գաթա պատրաստելու համար է, գեղեցկուհին անպատասխան չի թողել։
Նա բացասական պատասխան է տվել՝ նշելով, որ պատրաստել է հրեական թխվածքաբլիթ:
Գեղեցկուհու հրապարակումներից նաև երևում է, որ նա զբաղվում է նկարչությամբ։