Բժիշկներին օգնելու համար «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմին աճուրդի է հանել իր կիթառը

«Black Sabbath» խմբի կիթառահար Թոնի Այոմին աճուրդի է հանել մի շարք անձնական իրեր, այդ թվում իր ստորագրությամբ կիթառը։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Վաճառքից ստացված միջոցները կուղղվեն կորոնավիրուս համավարակի դեմ պայքարի պայմաններում բժիշկներին օգնելուն։
Առավելագույն գումարը, որն առաջարկվել է արտիստի կիթառի համար, կազմում է 4 հազար ֆունտ ստերլինգ։
Սակայն Այոմին նշում է, որ հույս ունի դրա վաճառքից ավելի շատ գումար ստանալ։
Երկրպագուները հիացել են երաժշտի ասյ քայլով։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար բազմաթիվ աստղեր միլիոնավոր դոլլարներ են նվիրաբերում ու օգնում ինչպես հիվանդներին, այնպես էլ վարակի դեմ անձնուրաց պայքարող բժիշկներին։