Քեթի Տոպուրիան կիսամերկ լուսանկար է հրապարակել

33-ամյա Քեթի Տոպուրիան ուրախացրել է իր երկրպագուներին համարձակ լուսանկարով: «A’Studio» խմբի մենակատարը նկարահանվել է լճի ափին: Նա մերկ թիկունքով կանգնել է տեսախցիկի առջև և ցուցադրել գեղեցիկ մարմինն ու նորաձև դաջվածքը, որը սովորաբար թաքցնում է հագուստի տակ:

Տոպուրիան խոստովանել է, որ իր գեղեցկությունը բնական է: Քեթին իր շքեղ մազերը պարզապես լվանում է սովորական միջոցներով: «Ես որևէ հատուկ ընթացակարգ չեմ կատարում: Մազերս սովորական շամպունով եմ լվանում», – հավաստիացրել է աստղը: Երգչուհին նաև հատուկ դիետաների օգնությանը չի դիմում ու իր խոսքով՝ հազվադեպ է ճիշտ սնվում։