Անգլիայի ամենագեղեցիկ աղջիկը աշխատում է հիվանդանոցում ու պայքարում մարդկանց առողջության համար

«Միսս Անգլիա 2019»- տիտղոսակիր 24-ամյա Բհաշա Մուհերջին հրաժարվել է գովազդային և բարեգործական բոլոր նախագծերից: Մեծ Բրիտանիայի ամենագեղեցիկ աղջիկը որոշել է օգնել գործընկերներին՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ: Անցյալ տարվա օգոստոսին իր հաղթանակից հետո Բհաշան մոդելային կարիերան համատեղում էր Նոթինգհեմի համալսարանում ուսման հետ: Նա ունի վիրաբուժության բակալավրի կոչում:

Գեղեցկության մրցույթից հետո, Մուխերջին հեռացել էր բժշկական ոլորտից, քանի որ գեղեցկության մրցույթի պայմանագրով նա շատ այլ պարտավորություններ ուներ: Նա իր երկիրը ներկայացրեց «Միսս աշխարհ» մրցույթին, մասնակցեց տարբեր երկրների գովազդային և բարեգործական ծրագրերի: Անցած ամիս Բհաշան մարդասիրական առաքելությամբ մեկնել էր իր հայրենիք՝ Հնդկաստան: Բայց լսելով կորոնավիրուսի արագ տարածման մասին նա մեծ դժվարությամբ կարողացել է վերադառնալ Անգլիա ու վերադարձել բժշկի իր աշխատանքին։ Գեղեցկուհին ասում է, որ հիմա իր տեղը հիվանդանոցում է ու, որ նրա մարդասիրական առաքելությունն այնտեղ հիմա ավելի անհրաժեշտ է։