Ռոբերտ դե Նիրոն ճանաչվել է կարիերայի ընթացքում ամենաշատ թվով բացասական կերպարներ կերտած դերասանը

Վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում հայտնի է դարձել դերասանը, որն իր կարիերայի ընթացքում ամենաշատն է չարագործի մարմնավորել, գրում է Independent-ը:

Նշվում է, որ guarantorloans.com կայքը կազմել է 500 դերասանի վարկանիշային աղյուսակը՝ դրանում ներառելով ամենաշատը չարագործի դերում և բացասական կերպարներով հանդես եկած դերասաններին։

Տասնյակը գլխավորել է հանրահայտ դերասան Ռոբերտ դե Նիրոն՝ իր կերտած 19 դերով։ Դե Նիրոն «Կնքահայրը» ֆիլմի երկրորդ մասում հանդես է եկել Դոն Վիտո Կորլեոնեի դերում, որի համար «Օսկար»-ի է արժանացել, իսկ «Տապ» (1995թ.) ֆիլմում հանդես է եկել Նիլ ՄըքՔոլիի դերում։

Քվենտին Տարանտինոյի «Ջեքի Բրաուն» ֆիլմում նա կերտել է Լուիս Գարայի դերը, իսկ Մարտին Սկորսեզեի 1990 թվականին նկարահանված «Փառավոր տղաներ» գանգստերական ֆիլմում՝ Ջիմի Քոնվեյի դերը։

Երկրորդ տեղում դերասան Պետեր Սթորմարեն է, որը հանեդս է եկել 17 չարագործի կերպարներում, այդ թվում՝  «Մեծ Լեբովսկի» և «Վատ տղաները 2» ֆիլմերում։

Դերասան Ռոն Փերլմանը 16 դերով հայտնվել է երրորդ դերում։ Փերլմանը հանդես է եկել «Ոստիկանական ակադեմիա», «Սևազգեստ մարդիկ» և այլ ֆիլմերում։

Տասնյակում են նաև Թիմ Քարրին, Ջեյմս Վուդսը, Վինի Ջոնսը, Գարի Օլդմենը, Քրիստոֆեր Ուոքենը և այլք։