Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնն առաջին անգամ թագավորական պարտականությունը կատարել են տեսակապի միջոցով (լուսանկարներ)

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն և Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն առաջին անգամ իրենց թագավորական պարտականությունն իրականացրել են տեսակապի միջոցով՝ զրուցելով կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում կանգնած բուժաշխատողների դպրոցահասակ երեխաների հետ, գրում է Daily Mail-ը։

37-ամյա Ուիլյամն ու 38-ամյա Քեյթը զրուցել են Լանկաշիր կոմսությունում գտնվող Casterton տարրական դպրոցի անձնակազմի և աշակերտների հետ: Այնտեղ ուսուցիչներն խնամում են կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների, ինչպես նաև սուպերմարկետների աշխատակիցների, առաքիչների երեխաներին։

Թագավորական զույգին զվարճացրել է «ճագարների ականջներով» աշակերտների խումբը, որը Ուիլյամին ու Քեյթ Միդլթոին թղթե ծաղիկներով «վիրտուալ ծաղկեփունջ» է նվիրել։
Աշակերտներից մեկը դուքսին հայտնել է, որ «առաջին Ուիլյամին Ուիլյամ Նվաճող են անվանել»։

«Ինչպես կցանկանաք, որ Ձեզ անվանեն 1000 տարի անց»,- հարցրել է աշակերտը, սակայն արքայազն Ուիլյամը ծիծաղով հայտնել է, որ դժվար թե կարողանա պատասխանել այդ հարցին։

Քեմբրիջի դուքսն և դքսուհին նաև շնորհակալություն են հատնել բոլոր այն մարդկանց, որոնք պայքարում են Covid-19-ի համավարակի դեմ: