3 մլն դիտում. Եվրատեսիլյան երգի տեսահոլովակի դիտումների քանակով Աթենան երրորդ հորիզոնականը կիսում է Ադրբեջանի ներկայացուցչի հետ

Հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանի Chains On You երգի տեսահոլովակը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի Յութուբիի պաշտոնական էջում դիտումների քանակով հատել է 3 միլիոնի սահմանը։ Աթենան այս առիթով Ինստագրամի իր էջում հրապարակում է արել։

Նշենք, որ Աթենան դիտումների քանակով երրորդ հորիզոնականում է, որը կիսում է Ադրբեջանի ներկայացուցիչ Էֆենդիի հետ։ Երկրորդ հորիզոնականում Լիտվայի ներկայացուցիչն է՝ 6 միլիոն դիտումով, իսկ առաջատարը ռուսական Little Big խումբն է, որն ունի ռեկորդային 63 միլիոն դիտում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումից խուսափլու նպատակով ավելի վաղ հայտարարվեց, որ մրցույթն այս տարի չեղարկվում է։ Մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ մայիսի 16-ին պատրաստվում են ներկայացնել ոչ մրցութային համերգային ծրագիր, սակայն թե ինչ ձևաչափով, դեռևս հայտնի չէ։