Ալեքսանդր Վասիլևը շտապ հոսպիտալացվել է

61-ամյա նորաձևության պատմաբան Ալեքսանդր Վասիլևը հոսպիտալացվել է երկկողմ թոքաբորբի ախտորոշմամբ: «Модный приговор» ծրագրի հաղորդավարը հաստատել է այդ լուրը, որ նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: Նա կորոնավիրուսի հայտնաբերման թեստավորում է անցել, որի պատասխանների մասին դեռ չի հայտնել։

Նորաձևության պատմաբանի խոսքով՝ ապրիլի 5-ին նա սկսել է հազել և խեղդվել։ Աստիճանաբար նրա մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 38 աստիճան: «Ես ինտենսիվորեն բուժվում էի տատիկի մեթոդներով՝ թեյ, կիտրոն, կոճապղպեղ, սոդա, թուրմեր։ Ավաղ, այդ ամենն ինձ չօգնեց: Արինա Շարապովան է փրկել ինձ: Իմանալով իմ ախտանիշների մասին՝ նա զանգահարել է Ելենա Մալիշևային, ով էլ շտապ օգնություն է կանչել իմ տուն», – ասել է Վասիլևը։