Ինչպե՞ս լավ տեսք ունենալ տեսազանգի ընթացքում. խորհուրդ է տալիս Թոմ Ֆորդը

Դիզայներ և ռեժիսոր Թոմ Ֆորդը կիսվել է մի քանի պարզ խորհուրդով, թե ինչպես լավ տեսք ունենալ տեսազանգի ընթացքում: Նրա կարծիքով՝ ամբողջ գաղտնիքը նրանում է, որ տեսախցիկն ու լույսը ճիշտ դիրքում լինեն:
Օգնության համար դիզայներին է դիմել The New York Times-ի լրագրող Մաուրին Դաուդը. նա պատրաստվելիս է եղել FaceTime-ով հարցազրույց անցկացնել կատակերգու Լարի Դեւիդի հետ և ցանկացել է փայլուն տեսք ունենալ:

1. Նոթբուքը պետք է տեղադրել մի քանի գրքի վրա այնպես, որ տեսախցիկը փոքր-ինչ բարձր լինի աչքերից, այսինքն՝ գլխի վերեւի մասում:
2. Այնուհետև պետք է էկրանը թեքել-իջեցնել այնպես, որ տեսախցիկը հավասարվի աչքերի մակարդակին:
3. Ձեզ մոտ պետք է լինի լուսամփոփ, ընդ որում՝ այն պետք է տեղադրված լինի համակարգչի հետեւում: Կարևոր է, որ այն լուսավորի ձեր դեմքի այն կողմը, որը համարում եք առավել ձեռնտու և շահեկան:

4. Հարկավոր է սեղանը ծածկել սպիտակ թղթով կամ սփռոցով, բայց այն չպետք է կադրում տեսանելի լինի: Դա հարկավոր է լույսի ճիշտ տարածման համար:
5. Եվ օգտագործեք շատ դիմափոշի (ավելի շատ, քան իրական կյանքում):