Պիջակ՝ մերկ մարմնին. Լեդի Գագայի սեքսուալ լուսանկարները

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագան լուսանկարվել է Instyle ամսագրի համար և կիսվել լուսանկարներով, որտեղ նա մերկ մարմնին կրում է դասական պիջակ:
Լուսանկարները հայտնվել են երգչուհու ինստագրամյան էջում։
Հրապարակված կադրերում երգչուհին բնության գրկում է՝  երկար, սև զգեստով և նույն գույնի երկարավուն բաճկոնով։ Ընդ որում, երգչուհին չի կրում կրծկալ: Երգչուհու կերպարը լրացնում է դեմքի թափանցիկ դիմակը և հյուսած գլխազարդը: Նա նաև կրում է էլեգանտ վզնոց և ականջօղեր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Լեդի Գագայի և Global Citizen իրավապաշտպան կազմակերպության ջանքերով շուտով կհեռարձակվի Փոլ ՄաքՔարթնիի, Սթիվի Ուանդերի, Բիլի Այլիշի և այլ աստղերի մասնակցությամբ հատուկ հեռուստատեսային շոու, որի ողջ շահույթը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը։
NBC, ABC և CBS հեռուստաալիքները կհեռարձակեն այս պատմական միջոցառումը, որը կվարեն հաղորդավարներ Ջիմի Ֆելոնը, Ջիմի Քիմելը և Սթիվեն Քոլբերտը։
One World: Together at Home խորագիրը կրող միջոցառումը կհեռարձակվի ապրիլի 18-ին: