«Հենց փակվեցին գեղեցկության սրահները, աղջիկները սկսեցին իրենց երիտասարդ տարիքի նկարները հրապարակել»․Ժաննա Լևինա

Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան Instagram-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որը լրացրել է հումորային գրառմամբ։
«Իսկ դուք նկատե՞լ եք, որ հենց փակվեցին գեղեցկության սրահները, աղջիկները սկսեցին իրենց երիտասարդ տարիքի նկարները հրապարակել: Լուսանկարում ես 13 տարեկան եմ: Եվ սա արդեն 20 տարի է, ինչ կախված է իմ մայրիկի տանը»,-լուսանկաին կից նշել է Ժաննան։

Ավելի վաղ Ժաննա Լևինան COVID-19-ի վերաբերյալ հրապարակում էր կատարել իր ինստագրամյան էջում, որն անչափ զվարճացրել է նրա հետևորդներին։
«Օրերս գնչուհուց մեծ օձերի տեսքով ոսկե ականջօղեր գնեցի։ Նա երդվեց, որ դրանք օգնում են չվարակվել կորոնավիրուսով, բարձրացնում են իմունիտետը և չեզոքացնում են վատ աչքը։ Իսկ եթե դրա հետ մեկտեղ դիմակ կրեմ, քիմիական պաշտպանության կոստյում, ձեռնոց և մի քանի ամիս թաքնվեմ նկուղում, ապա ինձ հաստատ դրա դիմաց կհատուցեն»,- գրել էր նա։