«Լավագույն նվերը»․ Էմմին տոնել է ծննդյան 36-ամյակը

Էմմին երեկ տոնել է ծննդյան 36-ամյակը, ինչի առթիվ էլ երգչուհին Ինստագրամի իր էջում ընտանիքի՝ ծնողների, ամուսնու և երեխաների լուսանկարներով պատրաստված տեսանյութ է հրապարակել։

Երգչուհին տեսանյութը սկսել է «Լավագույն նվերը» գրառմամբ, դրան հաջորդել են ծնողների, այնուհետև ամուսնու և որդիների լուսանկարները։ Հրապարակմանը կից Էմմին թողել է հետևյալ գրառումը՝ «Ծնունդս շնորհավոր»։ Տեսանյութի մեկնաբանության բաժնում շնորհավորական գրառումներ են կատարել երգչուհիներ Սոնան և  Անահիտ Սիմոնյանը։

Նշենք նաև, որ Ինստագրամի Stories բաժնում Էմմին տեղադրել է իր ընկերների և գործընկերների շնորհավորանքները։

Հիշեցնենք, որ երգչուհին արդեն երկար ժամանակ է, ինչ բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում։ Էմմին երկու որդի ունի՝ 4 տարեկան Դանիելն ու 3 տարեկան Մարտինը։