«Ես ուզում եմ լքել իմ մարմինը»․ դժբախտությունը կոտրել է Մադոննային

Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտնել է, որ կորոնավիրուսը խլել է իր երեք մտերիմների կյանքը։
Իր ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում Մադոննան պատմել է, որ ապրիլի 9-ին մահացել է իր զարմիկը, թիկնապահի եղբայրը և սիրելի գործընկերը։
«Ոչ բոլոր օրերը կարող են լավը լինել… ես նախորդ գիշեր ոչ մի րոպե չեմ քնել, իսկ այսօր ամբողջովին կոտրված եմ։ Ցավի սանդղակով՝ 10-ից 10-ը, ես ուզում եմ լքել իմ մարմինը։
Վերջին 24 ժամվա ընթացքում ես երեք մարդու եմ կորցրել՝ զարմիկիս, թինապահիս եղբորն ու Օռլանդո Պեուտրին, որն իմ երաժշտության ռեմնիքսների հեղինակն էր և օգնում էր, որ դրանք հայտնվեն պարային չարթերում։ Նա իմ կյանքում շատ կարեւոր մարդ էր։ Դա ազդել է իմ տրամադրության վրա։ Այսօր վատ օր էր, բավական է․․․»,- ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում ասել է Մադոննան։

Ավելի վաղ մերկ Մադոննան լոգարանում հանդես է եկել կորոնավիրուսի վերաբերյալ պրովոկացիոն հայտարարությամբ ասելով․ «COVID-19 վիրուսի համար միևնույն է՝ դու հարուստ ես, հայտնի, ուրախ, թե խելացի։
Նրա համար միևնույն է դու որտեղ ես ապրում, քանի տարեկան ես, որքան հետաքրքիր պատմություններ կարող ես պատմել։ Մենք բոլորս գնում ենք դեպի անդունդ»։