10 հետաքրքիր փաստ «Հարի Փոթեր» գրքի մասին, որոնք շատերը չգիտեն

Բոլորը գիտեն Հարրի Փոթերի պատմությունը՝ «տղա, որը փրկվեց»: Բայց քչերը գիտեն, թե ինչպես է  Ջոան Քեթլին Ռոուլինգը գրել աշխարհի ամենահայտնի վիպաշարը և թե ինչպես են ստեղծվել բոլորի կողմից սիրված հերոսները: Ձեզ ենք ներկայացնում 20 հետաքրքիր փաստ «Հարրի Փոթերի» պատմությունից, որոնք կօգնեն ձեզ՝ ավելի լավ ճանաչել հրաշագործների այդ մեծ աշխարհն ու դրա հերոսներին:

1․ Նախքան «Հարրի Փոթերի» հրատարակվելը, Ռոուլինգը միայնակ մայր էր, ով ապրում էր իր քրոջ հետ: Նա 12 անգամ դիմել է տարբեր հրատարակչությունների, որպեսզի կարողանա տպագրել իր գիրքը, բայց 12 անգամ էլ մերժվել է:
Այնուհետև մի փոքր հրատարակչություն՝ «Bloomsbury»-ն համաձայնել է հրատարակել այն, բայց սահմանափակ թվով՝ 1.000 օրինակ:  Նրանք չէին էլ կարող մտածել, որ գրքաշարը կդառնա պատմության ընթացքում ամենաշատ վաճառված գիրքը. ընդամնենը 5 տարվա ընթացքում Ռոուլինգը անգործունակ միայնակ մորից վերածվել է միլիոնատիրոջ:

2․Պրոֆեսոր Սնեյփի կերպարի հիմքում ընկած է Ռոուլինգի քիմիայի ուսուցիչը:
3․Հոգվորթս դպրոցի կարգախոսն է «Draco dormiens nunquam titillandus», որը նշանակում է՝ երբեք մի արթնացրու քնած վիշապին:
4․Մոր մահից հետո Ռոուլինգի դեպրեսիան արտացոլվել է Դեմենտորների ու դրանց ներշնչած զգացմունքների մասին պատմող դրվագներում:

5․Փոփի արքա Մայքլ Ջեքսոնը ցանկացել է մյուզիքլ ստեղծել «Հարրի Փոթեր» վիպաշարի հիման վրա, բայց Ռոուլինգը մերժել է այդ առաջարկը:
6․Հարրի ու Ռոուլինգի ծննդյան օրերը նույնն են: Հարիինը՝ 1980թ. հուլիսի 31-ին, իսկ Ռոուլինգինը՝ նույն օրը, բայց 1966թ.-ին:
7․«Քուիդիչ» խաղի համար հարմար անվանում գտնելու համար Ռոուլինգը 5 տետր է օգտագործել, որոնց մեջ գրել է «Ք» տառով սկսվող հարյուրավոր բառեր:

8․ Նրա շնորհիվ «Քուիդիչն» այսօր իրական խաղ է դարձել: Մի շարք համալսարաններ «Քուիդիչի»  թիմեր ունեն, ու նույնիսկ գոյություն ունի «Քուդիչի» աշխարհի գավաթ առաջնություն, սակայն, ցավոք սրտի, այդ խաղի ժամանակ ցախավելով թռչել չես կարող:
9․ «Քինգս Քրոս» կայարանը պատահաբար չէ ընտրվել։ Հենց այստեղ են ծանոթացել Ռոուլինգի ծնողները:
10․Դամբլդորի դերն ի սկզբանե պետք է ստանձներ Ռիչարդ Հարիսը, ում կարող եք տեսնել ֆիլմի առաջին մասում: 2002թ. օգոստոսին դերասանը հանկարծամահ եղավ, և նրա փոխարեն դերը ստանձնեց Մայքլ Գեմբոնը: Ի դեպ, Ջոան Ռոուլինգն ասում է, որ Դամբլդորին միշտ որպես համասեռամոլ է պատկերացրել, չնայած որ գրքում դրա մասին ոչ մի խոսք չկա: