Նադեժդա Բաբկինան դուրս է եկել կոմայից և զարմացել

Այսօր առավոտյան Նադեժդա Բաբկինային դուրս են բերել արհեստական կոմայից։ Ռուսաստանի ժողովրդական արտիստ Նադեժդա Բաբկինային բժիշկները արհեստական կոմայի մեջ էին գցել մեկ շաբաթ առաջ, որպեսզի կարողանային հնարավորինս արդյունավետ կերպով ապահովել թոքերի մեխանիկական օդափոխության սարքի աշխատանքը:

Երգչուհուն ապրիլի 1-ին տեղափոխել էին հիվանդանոց՝ թոքաբորբով և կորոնավիրուսային վարակի կասկածանքով: Այժմ հայտնի երգչուհու վիճակը կայունացել է, ինչը թույլ է տվել բժիշկներին նրան դուրս բերել կոմայից և անջատել արհեստական շնչառության սարքը: Այժմ նա գիտակից վիճակում է, ինքնուրույն է շնչում և առողջական բոլոր ցուցանիշները դեպի լավն են գնում։

Ականատեսները պատմում են, որ երգչուհին կոմայից դուրս գալուց հետո զարմացել է ու ասել․ «Ես որտե՞ղ եմ եղել»: Բաբկինան ուշքի գալուց հետո սով է զգացել ու նույնիսկ պահանջել է իր սիրելի ուտեստները բերել, ինչը նշանակում է, որ երգչուհու առողջական վիճակն իսկապես բարելավվել է։