Մանրամասներ են հայտնի դարձել Տատյանա Բուլանովայի առողջական վիճակի մասին

Տատյանա Բուլանովայի մտերիմ ընկերը՝ Արտյոմ Անչուկովը, «Մոսկվա 24»-ի հետ զրույցում պատմել է հոսպիտալացումից հետո երգչուհու ինքնազգացողության մասին։ Այժմ Բուլանովան զննություն է անցնում և Անչուկովի խոսքով՝ իրեն հիանալի է զգում։
«Նա դրական է տրամադրված, ինչպես միշտ։ Տանեչեկան շատ դրական և լուսավոր մարդ է, ուրախ, այդ պատճառով նույնիսկ կատակում է»,- ասել է նա՝ հավելելով, որ բժիշկների հետ դեռ չի խոսել նրա վիճակի մասին։

Նա նաև նշել է, որ հոսպիտալացումից առաջ՝ մեկ շաբաթվա ընթացքում, երգչուհին իրեն վատ է զգացել։
«Մտածել է՝ հնարավոր է, որ ինչ-որ  նյարդն է վնասվել ու գնացել է ՄՌՏ անելու, իսկ այնտեղ պարզվել է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, նույն պահին հոսպիտալացրել են»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհի Տատյանա Բուլանովան, ում երեկ հոսպիտալացրել էին սրտի հետ կապված խնդիրների պատճառով, այժմ վերակենդանացման բաժանմունքում է: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է արտիստուհու ներկայացուցիչը՝ Կոնստանտին Սերգեևը:
«Նրան հիվանդանոց են տեղափոխել նախաինսուլտային վիճակում։ Այժմ վիճակը կայուն է, նա ավելի լավ է ու գտնվում է բժիշկների հսկողության ներքո՝ մասնագիտացված կլինիկայում։ Առայժմ վերակենդանացման բաժանմունքում է»,-հայտնել էր Կոնստանտին Սերգեևը։