«Շնորհավոր ծնունդդ, Էդրիեն Բրոուդի»․ դերասանի հետաքրքիր մտքերը

Օսկարակիր ամերիկացի դերասան Էդրիեն Բրոուդին այսօր դարձավ 47 տարեկան: Հոլիվուդյան աստղն ունեցել է բազմազան դերեր և ստացել կինոարդյունաբերության ամենահեղինակավոր մրցանակները: Հանրությունը հիանում է Բրոուդիի տաղանդով։ Նրա դերերի շրջանակն իսկապես շատ լայն է: Էդրիանը փայլուն կերպով վերածվում է տարբեր մարդկանց՝ տարօրինակ խելագարների, սառնասիրտ մարդասպանների, խորամանկ սրիկաների, արվեստագետների, գրողների և այլն։ Դերասանի ծննդյան օրը որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել տարբեր հարցազրույցների ժամանակ նրա արած հետաքրքիր արտահայտությունները և մտքերը, որոնցով նա կիսվել է։

«Աստղ լինելն այնքան էլ լավ չէ, բայց կան որոշ առավելություններ: Օրինակ՝ խմբագրման ընթացքում ձեզ չեն կարող ֆիլմից կտրել»:

«Ես սովորաբար ընտրում եմ այնպիսի դերեր, որոնք ինձ մարտահրավեր են նետում ու խորասուզում ինձ մարդկային բնության մեջ։ Դրանք ինձ ցույց են տալիս այնպիսի բաներ, որոնք ես նախկինում չեմ ուսումնասիրել կամ որոնց գոյության մասին չեմ էլ կասկածել»:

«Նման արտահայտություն կա. Մի՛ հավատացեք գովասանքին: Ես չեմ էլ հավատում դրան»:

«Ես սիրում եմ հիմար ձևանալ ու զվարճանալ: Ձանձրալի է միշտ լուրջ լինելը»:

«Առաջին անգամ սիրահարվեցի, երբ 16 տարեկան էի, բայց չկարողացա խոստովանել նրան: Բեմի վրա ես բազմիցս ասել եմ «Ես սիրում եմ քեզ», նայց իրական կյանքում այդ խոսքերն ասելը շատ դժվար է»: