Քարդաշյանի 6-ամյա դուստրը ընդհատել է աստղի՝ սոցիալական հեռավորության կարևորության մասին եթերը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայազգի աստղ Քիմ Քարդաշյանի 6-ամյա դուստրն ընդհատել է մոր՝ սոցիալական հեռավորության պահպանման կարևորության վերաբերյալ եթերը, գրում է Daily Mail-ը։

39-ամյա Քարդաշյանը Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի Instagram-ում հրապարակված տեսանյութում հանդես է եկել կարևոր հայտարարությամբ։ Սակայն իրապատում շոուի աստղի լուրջ ելույթը պարբերաբար ընդհատել է ավագ դուստրը։

«Ես ցանկանում եմ սոցիալական հեռավորության մասին ձեզ հետ լուրջ զրույց ունենալ։ Գիտեմ, որ Կալիֆոռնիայում հիմա ամենագեղեցիկ եղանակն է, բայց պետք է վարժվենք տանը մնալուն»,- տեսանյութում ասում է Քարդաշյանը, իսկ կադրից դուրս լսվում է դստեր բացականչությունը․ «Ես դուրս եմ եկել փողոց», որին ի պատասխան մայրը բացատրում է, որ «տան բակ դուրս գալ կարելի է»։

«Դուք կարող եք ժամանակ անցկացնել ձեր երեխաների հետ և դրանից մեծ բավականություն ստանալ», – շարունակել է Քարդաշյանը։
Նա նաև հիշեցրել է, որ կարևոր է կապի մեջ լինել հարազատների և բարեկամների հետ։

«Դու պետք է ավելի շատ երեխաներովդ զբաղվես, այլ ոչ թե ընկերներովդ»,- կրկին ընդհատել է Նորթը, ինչին աստղային մայրիկը ժպիտով է արձագանքել։