11 մլն դոլար. Բեռլուսկոնին վաճառքի է հանել իր շքեղ զբոսանավը (լուսանկարներ)

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին 11 մլն դոլարով վաճառքի է հանել իր շքեղ զբոսանավը, որը 1999թ. գնել էր միլիարդատեր Ռուպերտ Մերդոքից: Վերջինս զբոսանավը գնել էր 1985թ.՝ 7,2 մլն դոլարով:

Ինչպես հայտնում է Luxury Launches-ը, 48 մ երկարությամբ ջրային փոխադրամիջոցը կոչվում է Morning Glory: Այն նախատեսված է ութ հյուրի համար և ունի հարմարավետ հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմանները:

Աղբյուրը նկատում է, որ զբոսանավին կարող է հավելյալ գրավչություն հաղորդել այն փաստը, որ տարիներ առաջ այն հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդին և թագաժառանգ արքայազն Չարլզին:

Ըստ Forbes հանդեսի՝ Սիլվիո Բեռլուսկոնին ունի ութ միլիարդ դոլար կարողություն: