46-ամյա Քեյթ Բեքսինսեյլը հանդիպում է 21-ամյա երիտասարդի հետ

Դերասանուհի Քեյթ Բեքսինսեյլին պապարացիները լուսանկարել են 21-ամյա երիտասարդի հետ Լոս Անջելեսում ռոմանտիկ զբոսանքի ընթացքում։
Երիտասարդ տղամարդը ռոք երաժիշտ Գուդի Գրեյսն է, ով Քեյթի դստեր տարիքին է։
Պապարացիների լուսանկարները սկսել են ակտիվ քննարկվել սոցիալական կայքերում երկրպագուների կողմից, սակայն այն փաստը, որ Քեյթի նոր սիրեցյալն այդքան երիտասարդ է, չի զարմացրել ոչ ոքի։

Բեքսինսեյլն այս տարիների ընթացքում հանդիպել է 26-ամյա Փիթ Դևիդսոնի, 30-ամյա Ուայթ Հոլլիի և 21-ամյա Մետյու Ռայֆի հետ։
Երկրպագուների համար արդեն պարզ է, որ դերասանուհին նախընտրում է երիտասարդ տղամարդկանց։
Հիշեցմենք, որ Քեյթի դուստրը՝ Լիլի Շինը, ում հայրը հայտնի դերասան Մայքլ Շինն է, 21 տարեկան է։

Քեյթ Բեքսինսեյլը և Գուդի Գրեյսը

Քեյթ Բեքսինսեյլը և Փիթ Դևիդսոնը

Քեյթ Բեքսինսեյլը և Մետյու Ռայֆը

Քեյթ Բեքսինսեյլը և Ուայթ Հոլլիին