«Տանը live-ա»․ Գարիկ Պապոյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը նոր նախագիծ ունեն

Գարիկ Պապոյանն ու Ռոբերտ Մարտիրոսյանը երեկվանից «Արմենիա TV»-ի եթերում սկսել են նոր «Տանը live-ա» նախագիծը, որի ընթացքում հեռուստադիտողներին միանում են իրենց բնակարաններից՝ ուղիղ եթերի միջոցով։

Հաղորդման ընթացքում Գարիկը և Ռոբերտը կունենան հյուր, ում հետ էլ կզրուցեն տարբեր թեմաներից՝ ինչով են զբաղվում այս ընթացքում, ինչ են անում, ինչով են իրենց ազատ ժամանակը լրացնում։

Առաջին հաղորդման համար Ռոբերտ Մարտիրոսյանը արխիվային լուսանկարներ էր պատրաստել, որոնք էլ եթերի ընթացքում ցույց տվեց հեռուստադիտողին։
«Տանը live-ա» նախագծի առաջին հյուրեը երգիչ Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն էին։ Հաղորդման ընթացքում նրանք խոսեցին իրենց առօրյայից, ինչպես նաև հասցրին զվարճալի տարբեր խաղեր խաղալ, որոնք կազմակերպել էին Գարիկն ու Ռոբերտը։