Don’t worry be Happy ու Մնա տանը․ Նոր տեսանյութ՝ հայ երիտասարդների մասնակցությամբ

Հայ երիտասարդների մասնակցությամբ նոր հոլովակը սկսել է տարածվել համացանցում։ Նրանք կոչ են անում մարդկանց մնալ տանը։ Երիտասարդները կատարում են Don’t worry be Happy երգը՝ առանց երաժշտական նվագակցության։ Հոլովակին կից օգտագործվել են տանը մնալու կոչ անող հեշթեգեր․ #ՄնաՏանը, #ԿանխիրՏարածումը, #ՀարթեցրուԿորը և #ՓրկիրԿյանքեր։