Հրապարակվել են Sony World լուսանկարչական մրցանակաբաշխության հաղթող կադրերը

Հայտնի են դարձել Sony World Photography Awards հեղինակավոր ֆոտոմրցույթի հաղթողները: Ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ընտրվում են լավագույն լուսանկարները ճարտարապետություն, դիմանկարչություն, նատյուրմորտ և այլ անվանակարգերում:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, բոլոր անվանակարգերի հաղթողներն այժմ պայքարելու են ընդհանուր 5000 դոլար պարգևավճարին արժանանալու համար, որին արժանանալու է հաղթող լուսանկարիչը:

Բոլոր լուսանկարներն արվել են 2019թ.: Լավագույններն ընտրվել են կարճ ցանկում հայտնված 100 կադրից: Լուսանկարները պատկերում են տարբեր իրողություններ և տարբեր աշխարհներ, ինչպես օրինակ՝ ոստիկանների և ցուցարարի բախումը Կոլումբիայի Մեդելին քաղաքում, ամերիկացի ռոք երաժիշտ Իգի Փոփի համերգը, ընձառյուծների փաղաքշանքը: