Ալեքսանդր Գուդկովը ամուսնության առաջարկություն է արել սիրելիին

Ռուս կատակերգու Ալեքսանդր Գուդոկովը Քսենիա Սոբչակին հետ իր հարցազրույցում Ալեքսանդր Գուդկովը անսպասելիորեն նշել է, որ արդեն վաղուց գտել է երկրորդ կեսին։
Սոբչակի այն հարցին՝ արդյոք Ալեքսանդրը պատրաստվում է ամուսնության առաջարկ անել սիրելիին, դերասանը պատասխանել է․«Ամեն ինչ արդեն ասվել է կես տարի առաջ։ Ամեն ինչ նորմալ է։ Ես չեմ ցանկանում այդ մասին խոսել…»,- խոստովանել է նա։

Խոսելով իր սիրելիի մասին Գուդկովն ասել է․ «Ես սիրահարված եմ։ Եվ կանեմ ամեն ինչ, որ այդ մարդու համար լավ լինի»։
Ալեքսանդրը ևս մեկ ուրախալի լուր է հայտնել՝ ասելով, որ շուտով կկայանա իրենց հարսանյաց արարողությունը։ Սոբչակն ի պատասխան դրա հայտարարել է, որ պատրաստ է անվճար վարել նրա հարսանիքը։
Սոբչակի և Գուդկովի զրույցի տեսագրությունը հրապարակվել է հեռուստահաղորդավարուհու YouTube-յան ալիքում։