«Կապոնե». հրապարակվել է Թոմ Հարդիի մասնակցությամբ հայտնի մաֆիոզիի մասին ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Համացանցում հրապարակվել է մաֆիայի ամենահայտնի պարագլուխներից մեկի՝ Ալ Կապոնեի մասին կենսագրական նոր ֆիլմի թրեյլերը: Գլխավոր դերում նկարահանվել է դերասան Թոմ Հարդին։

Ինչպես նշում է ria.ru-ն, ըստ սցենարի՝ Չիկագոյի հանցավոր աշխարհի ղեկավարը բանտից դուրս է գալիս ծանր հիվանդ: Նա զրկված է նախկին հարստությունից և ընկերներից: Այժմ նրան մնում է միայն հիշել հանցավոր անցյալի և այն սարսափելի գործերի մասին, որոնք իր հրահանգով տեղի են ունեցել քաղաքի փողոցներում:

Մինչ Կապոնեն խենթանում է և կորցնում հիշողությունը, ՀԴԲ-ի գործակալը փորձում էր պարզել նրա գլխավոր գաղտնիքը՝ գտնել ահռելի գումարը:

Ֆիլմի ռեժիսորը Ջոշ Թրանքն է: Պրեմիերան կկայանա մայիսի տասներկուսին՝ համացանցում: Այն հնարավոր կլինի դիտել մի շարք սթրիմինգային հարթակներում։