Հայկոն և Անահիտ Սիմոնյանը բաժանվել են․ երգչուհին հաստատել է լուրը

Երգիչ Հայկոյի և երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանի ամուսնալուծության լուրերը վերջին շրջանում շրջանառվում էին հայկական տարբեր լրատվամիջոցներում, սակայն հայտնի զույգը հրաժարվում էր դրան որևէ մեկնաբանություն տալ: Եվ միայն հիմա երգչուհին որոշել է խախտել լռությունը:

Նա իր և Հայկոյի բաժանության մասին խոսել է Նազենի Հովհաննիսյանի «Ինստամերկ» առցանց նախագծի շրջանակում:

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն որդի ունեն: Արմանն 8 տարեկան է: Երգչուհին նշել է, որ աշխատում են այնպես անել, որ տղայի համար իրենց բաժանությունը լուրջ հետևանքներ չունենա։