Համացանցում է հայտնվել Լեոնարդո դա Վինչիի մասին պատմող սերիալի թրեյլերը

Համացանցում են հայտնվել «Լեոնարդո» մինի սերիալի առաջին կադրերը, որում Էյդան Թերները մարմնավորում է իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի կերպարը երիտասարդության տարիներին։ Այս մասին հայտնում է Variety-ին։
Սերիալում ներկայացվում է՝ ինչպես է նա նկարչություն սովորում և ճանաչում ստանում «Խորհրդավոր ընթրիքը» պատկերելուց հետո։

Մինի սերիալում ընդհանուր առմամբ ներառված կլինի ութ էպիզոդ, որոնցից յուրաքանչյուրը նվիրված կլինի մեծն վարպետի նվաճումներից մեկին։
Սերիալում նկարահանվել են Ջանկարլո Ջանինին (իտալացի դերասանը մարմնավորոմ է Անդրեա դել Վերոկիոյի՝ Լեոնարդոյի ուսուցչի կերպարը), Մատիլդա դե Անխելիսը (մարմնավորում է Կատրինա դա Կրեմոնայի՝ վարպետի ընկերոջ ու նրա մուսայի կերպարը), Ֆրեդի Հայմորը (մարմնավորում է խուզարկու Ստեֆանո Ջիրալդի կերպարը) և այլք։

Նախագծի ռեժիսորներն են Դենիել Պերսիվալը և Ալեքսիս Կախիլը։
Սցենարի հեղինակներն են Ֆրենկ Սպոտնիցը և Սթիվ Թոմփսոնը («Շերլոկ»)։
Սպասվում էր, որ սերիալը կթողարկվի այս տարի՝ Լեոնարդ դա Վինչիի մահվան 500-րդ տարելիցին, սակայն պրեմիերան հետաձգվել է մինչև հաջորդ տարի։