Facebook-ը «հոգատար» լայքեր է ավելացնելու․ Սոցցանցում այժմ կարող եք գրկել միմյանց

Facebook սոցիալական ցանցի ստեղծողներն ասում են, որ մոտ ժամանակներս «հոգատար» լայք է հայտնվելու՝ սիրտը գրկած էմոջի։ Այն ավելանալու է հավանումների մյուս տեսակներին: Ընկերության խոսքով՝ նման արձագանքը կօգնի մարդկանց COVID-19 համաճարակի ժամանակ միմյանց աջակցելու հարցում: Լայքի նոր ձևը հասանելի կլինի նաև բջջային տարբերակում: Բացի այդ, մեսինջերում կավելացվի բաբախող անիմացիոն սիրտ:

Հիշեցնենք, որ սովորական Facebook-ը 2016-ին վերածվեց ավելի հուզականի ու հասարակ լայքի նշանին ավելացվեցին սիրտը, ծիծաղող, լաց լինող, զարմացած և վրդովված էմոջիները։ Զգացմունք արտահայտող արձագանքման այդ տեսակները հայտնվեցին այն պատճառով, որ օգտատերերը հաճախ բողոքում էին, որ տխուր լուրերի տակ չեն ուզում հավանության նշան դնել: Ի դեպ, նոր էմոջին օգտակար կլինի, որովհետև սա այն է, ինչ մեզ բոլորիս պակասում է այսօր՝ ջերմ գրկախառնությունը։