Սեդոկովային հալածել ու քննադատել են սիրելիի հետ կիսամերկ լուսանկար հրապարակելու համար

«Վիա գրա» խմբի նախկին անդամներից Աննա Սեդոկովան ինքնամեկուսացումն անցկացնում է սիրելիի՝ բասկետբոլիստ Յանիս Տիմայի հետ։
Աստղը մարզիկի հետ հարաբերություններ ունի արդեն կես տարի, և նրանք շարունակում են երկրպագուներին զարմացնել իրենց «գաղտնիքներով». օրինակ՝ Սեդոկովան վերջերս պարզել է, որ Յանիսը քնում է գնդակի հետ։

Այս անգամ Սեդոկովան Instagram-ի իր էջում անկեղծ սելֆի է հրապարակել, որում սիրահարները պատկերված են գրեթե մերկ։ Եվ դա առհասարակ դուր չի եկել նրա հետևորդներին։
Ինստագրամյան հետևորդներից մեկը մեկնաբանություններում գրել է. «Ձեզ երեխաներն են նայում»։
Սեդակովան բավականին կոպիտ ու կտրուկ ձևով է պատասխանել այդ մեկնաբանությանը։ «Ես ուզում եմ հարցնել՝  ինչ են ձեր երեխաներն անում Instagram-ում»,- հեյթերներին դիմել է երգչուհին և ընդգծել,-«Հարկավոր չէ սեփական երեխաների դաստիարակությունը դնել իմ ուսերին։ Ձեր երեխաները պետք է օրինակ վերցնեն իրենց ծնողներից։ Իսկ եթե նրանց մայրիկն ամբողջ օրը զբաղված է Instagram-ով և այնտեղ մեկնաբանություններ գրելով, ապա դա իմ խնդիրը չէ։ Ներեցեք, դրանք ձեր խնդիրներն են»։

Սակայն այս դեպքում հետևորդները շտապել են հիմնովին ջախջախել Սեդոկովայի փաստարկները։ Նրանք նշել են, որ խոսքը ոչ թե իրենց, այլ Սեդոկովայի երեխաների մասին է։
«Խոսքը Ձեր մասին է, Ձեր երեխաների»,- նշել են որոշ օգտատերեր։