Չեխիայում ազգային բալետի պարողները դիմակներով են բալետ պարել (տեսանյութ)

Չեխիայի ազգային բալետի արտիստները նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով կարանտինային ռեժիմի պայմաններում հատուկ ներկայացում են ցուցադրել, հայտնի է դառնում 1plus1.video կայքից։

Այսպիսով՝ բոլոր պարողները դիմակներ են կրել, պարել են անվտանգ հեռավորության վրա։ Զույգերի թվում եղել են միայն նրանք, ովքեր միասին են ապրում։

Արտիստները հանդես են եկել դատարկ դահլիճի առաջ։ Ներկայացումը ցուցադրվել է չեխական ազգային հեռուստատեսության եթերում։