Ինչու՞ է Եվա Մենդեսը կտրականապես հրաժարվում հրապարակել իր ու Ռայան Գոսլինգի երեխաների լուսանկարները

Թե ինչ տեսք ունեն 46-ամյա Եվա Մենդեսի և 39-ամյա Ռայան Գոսլինգի դուստրերը` հինգ տարեկան Էսմերալդան և երեք տարեկան Ամադան, մենք գիտենք միայն պապարացիների շնորհիվ: Նրանց մայրիկը երբեք չի հրապարակում դուստրերի լուսանկարները սոցցանցերում, իսկ հայրիկն ընդհանրապես չունի ինստագրամյան էջ։ Թե ինչու է դերասանուհին երեխաներին թաքցնում հանրությունից, բացատրել իր Ինստագրամում:

«Ես միշտ հստակ սահմաններ եմ ունեցել իմ տղամարդու և դուստրերի հետ կապված: Իհարկե, ես խոսում եմ նրանց մասին, բայց սահմանափակ կերպով։ Ես երբեք չեմ հրապարակելու մեր առօրյայի լուսանկարները: Իմ երեխաները դեռ շատ երիտասարդ են և չեն հասկանում, թե իրականում ինչ է նշանակում հրապարակել իրենց նկարները, ես դրա համար թույլտվություն չունեմ: Ես նրանց լուսանկարները չեմ հրապարակի այնքան ժամանակ, մինչև նրանք այնքան չհասունանան, որպեսզի տան իրենց համաձայնությունը»,- պարզաբանել է Եվան։