Նյու Յորքում օրինականացվել են տեսազանգերի միջոցով հարսանիքները

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն թույլ է տվել, որ հարսանիքներն անցկացվեն հեռակա, առցանց կարգով: Դրա համար պահանջվում է հարսնացուի, փեսացուի և ամուսնությունը գրանցող պաշտոնյայի համաձայնությունը։

«Հիմա հարսանիքը հետաձգելու որևէ պատճառ չկա։ Դուք կարող եք դա անել Zoom ծրագրի միջոցով», – ասել է նա իր ճեպազրույցում: Նյու Յորքի նահանգը COVID-19 համաճարակից առավել տուժած ամերիկյան տարածքներից է: Այժմ այն ինքնամեկուսացման խիստ ռեժիմի տակ է, այնպես որ ամուսնությունը առցանց գրնցելը միակ ելքն է այն զույգերի համար, ովքեր չեն ցանկանում սպասել կարանտի ավարտին։