Ինչո՞վ է Տիմատին զբաղվում դստեր հետ կարանտինի ընթացքում (տեսանյութ)

36-ամյա Տիմատին իր ազատ ժամանակն անցկացնում է վեցամյա դստեր՝ Ալիսայի և հինգ ամսական որդու՝ Ռատմիրի հետ:
Ռեփերը իր երկրպագուներին պարբերաբար ցույց է տալիս, թե որքան ջերմ են եղբոր և քրոջ փոխհարաբերությունները՝ հրապարակելով նրանց սիրառատ լուսանկարները: Ալիսան կարանտինն անցկացնում է հիմնականում մայրիկի՝ Ալյոնա Շիշկովայի հետ, բայց հաճախ է այցելում հայրիկին ու եղբորը:

Տիմատին ինստագրամյան իր էջում կիսվել է տեսանյութով, որում նա դստեր հետ բուրգեր է պատրաստում տնային պայմաններում։
«Ամենամեծ բուրգերը։ Քաշը՝ 2կգ»,- տեսանյութին կից գրել է Տիմատին։
Երկրպագուները հիացել են ռեփերի արարքով՝ հեղեղելով նրա տեսանյութի մեկնաբանությունները ջերմ խոսքերով ու հաճոյախոսություններով։
«Իդեալական հայրիկ», «Բոլորդ օրինակ վերցրեք նրանից»,- մեկնաբանություններում գրել են հտեևորդները։