Ինչպե՞ս են Քեթի Փերին և Օրլանդո Բլումը պաշտպանվում կորոնավիրուսից

Քեթի Փերիի համար, ով առաջին անգամ պատրաստվում է մայր դառնալ, մաքուր օդն ու ֆիզիկական ակտիվությունը շատ կարևոր են, ուստի նա աշխատում է գոնե երբեմն իր փեսացու Օրլանդո Բլումի հետ սուպերմարկետ գնալ: Հանգստյան օրերին զույգը գնացել էր Լոս Անջելեսի խանութներից մեկը՝ անհրաժեշտ գնումներ կատարելու:

Պապարացիները ֆիքսել են նրանց խանութից դուրս գալիս։ Զույգը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել անվտանգության կանոնների պահպանմանը։ Թե՛ Քեթին, թե՛ Օրլանդոն պաշտպանիչ ձեռնոցներով ու դիմակներով են եղել։ Նրանք այն հայտնիների թվին են պատկանում, որոնք կարանտինի առաջին իսկ օրվանից խիստ հետևել են բոլոր սահմանափակումներին և օրենքներին։