Ալեքսեյ Չումակովը պարում է և խոսում է հայերեն (տեսանյութ)

Հանրահայտ երգիչ Ալեքսեյ Չումակովի կինը՝ երգչուհի Յուլյա Կովալչուկը, ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու ցույց տվել՝ ինչպես են ինքն ու ամուսինը պատրաստվել Զատկին։
«Շնորհավոր Զատիկ։ Կողքիս ամենաթանկ խորոված անողն է», – ասում է Յուլյան տեսանյութում։
Այդ ընթացքում Չումակովը խորովածի միսն է պտտում, պարային շարժումներ անում ու «հայերեն» կատակում։

Ամուսինները փորձում են կովկասյան առոգանությամբ խոսել և նրանց մոտ վատ չի ստացվում։
«Սիրում եմ ձեզ, Յուլյա և Ալեքսեյ», «Դուք ամենալավ ու գեղեցիկ զույգն եք, շնորհավոր»,- այսպիսի խոսքեր են գրել հետևորդները արտիստների տեսանյութի մեկնաբանությունների բաժնում։
Նշենք՝ Չումակովն ու Կովալչուկը ռուսական շոու-բիզնեսի ամենաամուր զույգերից մեկն են համարվում։