Թալանել են «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 20-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Վահագնի թաղամասի բնակիչ՝ 41-ամյա Գոհար Հարությունյանը և հայտնել, որ իր տնից իրեր են գողացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել են, որ բնակարանից գողացել են Գոհար Հարությունյանի ամուսնուն պատկանող մոտ 300 հազար դրամ արժողության թանկարժեք գոտին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ գողությունը կատարել է նշված տան մաքրուհի՝ 47-ամյա Իրինա Դոլգովան։ Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են մաքրուհուն, ինչպես նաև գողոնը։ Այս առնչությամբ Գոհար Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ի՞նչ եք անում դուք, որպես գործատու, երբ ձեր տանից, խանութից կամ արտադրամասից աշխատակիցը գողություն է անում»: Նշենք, որ Գոհար Հարությունյանը «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահն է: