Իր ծննդյան 94-րդ տարեդարձն է նշում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը․ միապետի կյանքի ուղին, հետաքրքիր պահերն ու թագուհու մասին ոչ բոլորին հայտնի փաստերը՝ ֆոտոշարով

Այսօր՝ ապրիլի 21-ին, իր ծննդյան 94-րդ տարեդարձն է նշում Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը, որը համարվում է աշխարհի ամենաերկար կառավարող միապետը:

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը ծննդյան տարեդարձն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով չի նշի ավանդական արքայական հրացանազարկերով։ Բուքինգհեմյան պալատը հաստատել է նաև, որ հունիսի կեսերին անցկացվող ավանդական շքերթը, որով նշվում է թագուհու ավանդական ծննդյան արարողությունը, տեղի չի ունենա:

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, թագավորական ընտանիքը պլանավորում է այս տարի Zoom հավելվածի միջոցով շնորհավորել Եղիսաբեթ 2-րդի տարեդարձը։ Լրատվամիջոցների տվյալներով՝ «օգնականները պլանավորում էին տեսազանգեր կազմակերպել՝ հնարավորություն տալով թագուհու երեխաներին, թոռներին և ծոռներին շնորհավորելու Նորին Մեծությանը ծննդյան օրվա առթիվ»։

Թագուհին ծնվել է 1926թ.՝ ստանալով Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա բարդ անունը՝ չնայած որ փոքրիկին ի սկզբանե ցանկանում էին Վիկտորիա անվանակոչել՝ ի պատիվ հանրահայտ տատի:

Փոքրիկ արքայադուստրը չէր էլ կարող երազել գահը ստանձնելու մասին. նրա հայրը թագավորի փոքր որդին էր, ուստի՝ գահաժառանգների թվում Էլիզաբեթը միայն 3-րդն էր՝ հորեղբորից ու հորից հետո: Իսկ դա նշանակում էր, որ արքայադուստրը կարող էր մի ամբողջ կյանք սպասել:

Սակայն արքայադստեր ճակատագիրը փոխեց սերը. նրա հորեղբայրը՝ արքայազն Էդուարդը, չսպասելով թագադրման պաշտոնական արարողությանը, պատմական որոշում կայացրեց. հրաժարվեց գահից՝ նախընտրելով ամուսնանալ ամուսնալուծված և արիստոկրատիայի հետ որևէ կապ չունեցող սովորական կնոջ հետ: Արդյունքում գահը ստանձնեց Եղիսաբեթ 2-րդի հայրը՝ Գեորգ 6-րդը, որի մահից հետո թագադրվեց դուստրը:

Իր ապագա ամուսնուն թագուհին հանդիպել է 8 տարեկանում: Ֆիլիպը՝ հույն արքայազնի որդին, ստիպված էր շատ փոքր տարիքում լքել հայրենիքը՝ Հունաստանից դեպի Անգլիա ընկած ճանապարհն անցնելով նարնջի արկղի մեջ:

Եղիսաբեթի հայրը դեմ էր, որ Մեծ Բրիտանիայի ապագա միապետն ամուսնանա աղքատ արիստոկրատի հետ, սակայն Եղիսաբեթի կուռ կամքը հաղթեց: Ասում են նույնիսկ, որ Եղիսաբեթն անձամբ է առաջարկություն արել Ֆիլիպին, իսկ հետո էլ համոզել է հորը համաձայնություն տալ իրենց ամուսնությանը:

Իր առաջնեկին՝ արքայազն Չարլզին, թագուհին լույս աշխարհ է բերել նախքան գահը ստանձնելը: Այնուհետև թագուհին և Ֆիլիպը ևս 3 անգամ վայելել են ծնող դառնալու բերկրանքը։

Եղիսաբեթ 2-րդն իր ծննդյան օրը երկու անգամ է նշում։ Թագուհին ծնվել է 1926 թվականի ապրիլի 21-ին, սակայն ապրիլը չափազանց ցուրտ և մռայլ ամիս է, ուստի նրա պաշտոնական պետական ծննդյան օրը նշվում է մայիսի վերջին կամ հունիսին։ Ֆիքսված ամսաթիվ չկա, այն տարեցտարի փոփոխվում է և սովորաբար համընկնում է Trooping the Colour ամենամյա ռազմական մրցույթի հետ։

Եղիսաբեթ 2-րդը սիրում է ալկոհոլային խմիչքներ օգտագործել։ Թագուհու զարմուհին՝ Մարգարեթ Ռոդսը, պատմել է խմիչքի նկատմամբ Նորին Մեծության սովորությունների մասին:

«Ճաշից առաջ նա ջին է խմում մի կտոր կիտրոնով և մեծ քանակությամբ սառույցով: Նա գինի է խմում ընթրիքի համար, իսկ երեկոյան՝ չոր մարտինի և մեկ բաժակ շամպայն»,- հայտնել է նա։

Այժմ Եղիսաբեթ 2-րդն առաջվա պես առողջ է, ուժեղ ու շարունակում է վստահ կրել թագը: Դատելով թագուհու եռանդուն վիճակից՝ բրիտանական գահի ժառանգները դեռ երկար պետք է սպասեն թագադրման իրենց ժամին։

1937, A family group shows King George VI and Queen Elizabeth with ...

Before she was Queen: Previously unseen portrait of Elizabeth II ...

Vintage photos of a young Queen Elizabeth - Insider

Royal Wedding: Queen Elizabeth II and Prince Philip's Westminster ...

The Surprisingly Relatable Mishaps of Queen Elizabeth's Wedding ...

Queen Elizabeth II - HISTORY

Britian's Queen Eizabeth II by Cecil Beaton from 1953, is prepared by Exhibition Co-ordinator Theresa-Mary Morton

Queen Elizabeth II Coronation Procession

Queen Elizabeth II at 90: Funny moments, James Bond skydive

Trooping the Colour: All the best pictures from Queen Elizabeth's ...

Queen Elizabeth's Makeup, Skin Care, Perfume, Lipstick & Nail Polish

Raise your glass for Queen Lizzie - Bitter Twisted