Իդրիս Էլբան խոստովանել է, որ կորոնավիրուսը հիմնովին հեղաշրջել է իր և կնոջ կյանքը

Բրիտանացի դերասան Իդրիս Էլբան պատմել է, որ իր և կնոջ՝ մոդել Սաբրինա Դաուրե Էլբայի կյանքը կորոնավիրուսով վարակվելուց հետո «հիմնովին հեղաշրջվել է»:

Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Էլբան իր փորձն անվանել է «սարսափելի, տագնապալի և նյարդային»:

«Գիտեք՝ բոլորը կարծես թե զգում են այն, ինչ մենք ենք զգում, բայց միևնույն  ժամանակ դա ուղղակի հիմնովին հեղաշրջում էր: Կարծում եմ, որ ամեն տարի աշխարհը պետք է մեկ շաբաթ անցկացնի կարանտինում այս ժամանակը, միմյանց հիշելու համար։ Ես իսկապես այդպես եմ մտածում»,- նշել է դերասանը։

Գործակալության տվյալներով՝ Էլբան և նրա կինը, որոնք ՄԱԿ-ի բարի կամքի դեսպաններ են, միավորել են ջանքերը Գյուղատնտեսական զարգացման միջազգային հիմնադրամի հետ՝ 40 մլն դոլար բյուջեով հիմնադրամ գործարկելու նպատակով: Դերասանի կարծիքով՝ գյուղական և աղքատ շրջանների բնակիչները մեծապես կտուժեն կորոնավիրուսի համավարակից։

Ամուսինները ծրագրում են մոտ ապագայում Լոնդոն վերադառնալ ամերիկյան Նյու Մեքսիկո նահանգից, որտեղ, գործակալության տվյալներով, նրանք գտնվում էին հիվանդության ժամանակ:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք տուն վերադարձին», – պատմել է Էլբան։
Կորոնավիրուսի դրական թեստի մասին բրիտանացի դերասանը հայտնել էր մարտի 16-ին: Նա նշել էր, որ չնայած հիվանդության ախտանիշների բացակայությանը, մեկուսացման մեջ է։