Մեկուսացման մեջ գտնվող Նարեկ Հախնազարյանը երաժշական կատարմամբ շնորհակալություն հայտնեց բժիշկներին

Հայտնի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ինչպես հայտնի է կարանտինային խիստ ռեժիմում մեկուսացած է Երևանի հյուրանոցներից մեկում։ Այն անգամ աշխարհահռչակ երաժիշտը նվագել է բժիշկների համար։
Նա իր երախտագիտությունն է հայտնել` կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։ Տեսանյութը հրապարակել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջում։

«Ես ուզում եմ իմ երաժշտությամբ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր բարի և ուշադիր են եղել իմ ու բոլոր մեկուսացված մարդկանց հանդեպ։ Խորին երախտագիտությունս եմ հայտնում, ձեր պրոֆեսիոնալ, փայլուն աշխատանքի, բարեհամբույր և բարի վերաբերմունքի համար։ Ես համարում եմ, որ դուք մեր օրերի հերոսներն եք, որովհետեւ դուք այս օրերին աշխատում եք առաջնագծում», տեսանյութում ասում է Հախնազարյանը։

Երաժիշտը նվագել է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը և այն նվիրել հյուրանոցի բուժանձնակազմին։ Նրա երախտագիտության «համերգին» ներկա է գտնվել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։