Աստղագուշակ ապրիլի 22-ի համար

 

Խոյեր
Օրվա ընթացքում խաղաղվելու լավագույն միջոցը աշխատանքային խնդիրների վրա չկենտրոնանալն ու դրանցից շեղվելն է։ Աշխատանքային օրվա ավարտից հետո ձեզ երջանիկ կզգաք։

Ցուլեր
Մի փորձեք ալկոհոլային խմիչքների միջոցով լուծել ձեր խնդիրները։ Դա կարող է միայն ավելի վատացնել իրավիճակը։ Ցրվելու համար ավելի անվտանգ տարբերակ գտեք։

Երկվորյակներ
Դուք չպետք է արձագանքեք մարդկանց հարձակումներին և սադրանքներին։ Ուշադրություն մի դարձրեք նրանց խոսքերին ու վերահսկեք ձեզ։

Խեցգետիններ
Բարդ մասնագիտական ​​գործերը ավելի լավ է հետաձգել։ Վտանգները, որոնց մասին դուք չեք էլ կասկածում, կարող են կործանել ամեն ինչ։

Առյուծներ
Կարանտինից հոգնած ընտանիքի անդամների միջև վեճերին վերջ տալու լավագույն միջոցը նրանց տնային աշխատանքների մեջ ներգրավելն է։ Համոզվեք, որ նրանք այդ ընթացքում չեն բախվում միմյանց:

Կույսեր
Նույնիսկ եթե դուք դա չեք ուզում ընդունել, միևնույնն է պետք է հաշվի նստեք մարդկանց կարծիքի հետ։ Նրանցից և ոչ մեկը չի ցանկանում ձեզ նեղացնել։

Կշեռքներ
Խուսափեք ավելորդ հաղորդակցությունից, նույնիսկ եթե դա տեղի է ունենում հեռախոսի կամ մեսենջերի միջոցով։ Հետագայում կարող եք զղջալ իզուր վատնած ժամանակի համար:

Կարիճներ
Պետք է ազատվեք ձեր մեջ կուտակված բացասական էներգիայից։ Կարող եք սպորտով զբաղվել, տան գործերն ավարտել կամ ձեր հոբբիի համար մի քիչ ժամանակ հատկացնել:

Աղեղնավորներ
Աշխատեք չվնասել ոչ մեկի, նույնիսկ նրանց, ովքեր արժանի են դրան։ Այսօր ձեր խոսքերը կարող են վիրավորել մարդկանց, իսկ հետո բումերանգի նման դեպի ձեզ վերադառնալ:

Այծեղջյուրներ
Ճիշտ կլինի օրն անցկացնել խաղաղության և մենության մեջ, բայց դա չի նշանակում, որ դուք պետք է անգործության մատնվեք։ Կարող եք զբաղվել տնային գործերով։

Ջրհոսներ
Մի տրվեք սադրանքների ու կառավարեք ձեր զգացմունքները։ Իրավիճակն այնքան էլ բարդ չէ, քան դուք պատկերացնում եք։ Շուտով ամեն ինչ կկարգավորվի։

Ձկներ
Այսօր կարող եք թուլություն զգալ, որովհետև հոգնել եք, բայց ինքներդ ձեզ հանգստանալու հնարավորություն չեք տալիս։ Պառկեք ու հանգստացեք՝ չմտածելով առօրյայի խնդիրների մասին։