Ֆիլիպ Կիրկորովի դուստրը մասնակցել է հայտնի չելենջին (լուսանկար)

Հանրահայտ ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովն այս օրերին  ինքնամեկուսացումն անցկացնում է իր շքեղ ամառանոցում՝ դստեր և որդու հետ։
Կարանտինի ընթացքում նա սկսել է ավելի շատ ժամանակ անցկացնել սոցիալական հարթակներում։ Նա ավելի հաճախ է իր առօրյան ներկայացնում հանրությանը՝ ցույց տալով ինչպես է ապրում, ինչ է ուտում, ինչով են զբաղվում նրա որդին ու դուստրը։

Սոցցանցերը գրավել են բարձով և վերմակով հանգնված մարդիկ։ Այժմ նրանք ստեղծում են նորաձև լուքեր՝ առանց իրենց զգեստապահարանի իրերի օգտագործման: Այդ նոր տենդենցի դրդապատճառը ինքնամեկուսացումն է, որի մեջ հիմա հայտնվել է ողջ աշխարհը՝ հանուն կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի։ Այս նոր չելենջը Ինստագրամում կարելի է գտնել #PillowChallenge կամ #QuarantinePillowChallenge հեշթեգերի տակ:

Այս անգամ Ֆիլիպն իր ինստագրամյան էջում տեղադրել է դստեր լուսանկարը նրա ննջասենյակից, որտեղ Ալլա-Վիկտորիան զգեստի փոխարեն «բարձ է հագել»՝ մասնակցելով այսպես կոչված «բարձ չելենջին»։
Լուսանկարում երևում է՝ ինչպիսի թագավորական մահճակալ ունի Կիրկորովի դուստրը։