Դերասանուհին Քրիստինա Ասմուսը կլորացած փորիկով լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Քրիստինա Ասմուսը, ով հայտնի կատակերգու Գարիկ Խարլամովի կինն է, վերջերս բավականին հաճախ է հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Այս անգամ գեղեցկուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է նրա կլորացած փորիկը։
Երկրպագուներն ուրախացել են ու միանգամից սկսել են հեղեղել երգչուհու լուսանկարի մեկնաբանությունները շնորհավորանքներով, ջերմ խոսքերով ու բարեմաղթանքներով։
Սակայն պարզվում է, որ սա ընդամենը կադր է նոր ֆիլմից, որը հեռուստադիտողների դատին կներկայացվի կարանտինի ավարտից հետո։

Ասմուսին ֆիլմում բաժին է հասել հղի կնոջ դեր, և դերասանուհին որոշել է կատակել երկրպագուների հետ՝ կիսվելով նկարահանման հրապարակից այդ լուսանկարով։
«Երկար ժամանակ չէի ցանկանում ասել, որովհետև վախենում էի աչքով տալ։ Հին լուսանկարներ էի տեղադրում։ Բայց այլևս չեմ համբերում կիսվել ուրախալի նորությամբ։ Պետք է պատեմ ինձ ու իմ ընտանիքի համար հիասքանչ ու բոլորովին անսպասելի իրադարձության մասին։ Այն մասին, թե ինչպես է կյանքը կրկին կիսվել է «առաջ»-ի ու «հետո»-ի, այն նոր զգացողությունների մասին, որոնք ինձ հետ տեղի են ունենում և որքան բարդ է այս ամենը ինքնամեկուսացման շրջանում։
Նույնիսկ չգիտեմ՝ ինչից սկսել… Ես այնքան երջանիկ եմ։ Ես նկարահանվում եմ նոր, սերիալում, որը հիանալի դերասանական կազմ ունի։ Ըստ սյուժեի՝ ես հղի կնոջ դեր եմ խաղում։ Բոլոր մանրամասները՝ վաղը։ Հիմա արդեն թեթևացա»,- գրել է դերասանուհին՝ մի լավ խաղալով երկրպագուների նյարդերի հետ։