Ի՞նչ է նշանակում ամուսնացած լինել կովկասցու հետ․ Օլգա Բուզովայի և Քսենիա Բորոդինայի անկեղծ զրույցը

Կարանտինի ընթացքում Օլգա Բուզովան իր ինստագրամյան էջում պարբերաբար հարցազրույցներ է անցկացնում հայտնի ու ճանաչված ընկերների հետ՝ ապահովելով իր հետևորդների ու երկրպագուների հետաքրքիր ժամանցը։
Այս անգամ Բուզովայի զրուցակիցը նրա մտերիմ ընկերուհին էր՝ հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան, ում հետ գեղեցկուհին հետաքրքիր ու զվարճալի զրույց է ունեցել։

Բորոդինան խոստովանել է, որ Օլգայի և Դավիթ Մանուկյանի հարսանյաց հանդեսի ժամանակ կենաց կասի։
«Առաջին հերթին կասեմ, որ Դավիթը, իսկապես, համարձակ տղա է, որ նման որոշում է կայացրել։ Մենք արդեն հույս չունեինք, որ կգտնվի այն համարձակը, ով պատրաստ կլինի ողջ կյանքն անցկացնել Օլյայի հետ։ Դավիթ դու նրան հաճախ տանը պահիր, չէ՞ որ դուք հիասքանչ ժամանակ եք անցկացնում տանը՝ փակի տակ։ Դավիթին հաջողություն եմ մաղթում, և ամենակարևորը՝ համբերություն»,- ասել է Բորոդինան։

Օլգան ու Քսենիան նաև քննարկել են այն հարցը, թե ինչ է նշանակում ամուսնացած լինել կովկասցու հետ։ Հիշեցնենք, որ Քսենիայի ամուսինը՝ Կուրբան Օմարովը, դաղստանցի է, իսկ Օլգայի սիրեցյալ Դավիթ Մանուկայնը՝ հայ։
«Օլյա իմացիր, որ չես ունենալու տղամարդ ընկերներ։ Պետք է միշտ հնազանդվես, միշտ հավաքես անկողինը, պատրաստես կովկասյան ճաշատեսակներ»,- նշել է Քսենիան։
Քսենիան և Կուրբան Օմարովը օրեր առաջ նշել են իրենց ամուսնության 5-ամյակը։
Քսենիան խոստովանում է, որ կարանտինն ավելի մտերիմ է դարձրել իրենց։ Հաղորդավարուհին պատմում է, որ անգամ ինքնամեկուսացման պայմաններում նրանք ռոմանտիկ ընթրիքներ են կազմակերպում ու հրաշալի ժամանակ են անցկացնում միասին։