Մայիսի 19-ին գրող Սյուզան Քոլինզը կթողարկի The Ballad of Songbirds and Snakes վերնագրով «Քաղցած խաղերի» գիրք-պրիկվելը, գրում է Fox News-ը։
Քոլինզի շարքը՝ ներառյալ «Քաղցած խաղերը», «Եվ բռնկվում է կրակը» և «Ծաղրասարյակը», ամբողջ աշխարհում վաճառվել են տասնյակ միլիոնավոր օրինակներով, իսկ գրքերի հիման վրա Lionsgate կինոարտադրող ընկերության կողմից հոլիվուդյան դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի գլխավոր դերակատարմամբ ֆիլմերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում։
«Lionsgate-ը միշտ եղել է «Քաղցած խաղերի» տունը, և ես շատ ուրախ եմ նրանց մոտ վերադառնալ այս նոր գրքով»,- ասել է Քոլինզը երեքշաբթի տարածած հայտարարության մեջ:
Նոր ֆիլմի համար Քոլինզը հանդես կգա որպես գործադիր պրոդյուսեր և կգրի ֆիլմի սցենարը։ Ֆրենսիս Լոուրենսը հանդես կգա որպես ռեժիսոր։ Նինա Յակոբսոնը և Բրեդ Սիմփսոնը՝ որպես պրոդյուսերներ։
Այժմ, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցվել է բոլոր ֆիլմերի արտադրությունը, ֆիլմի թողարկման ամսաթիվ չի հաղորդվում։ Դերասանական կազմի մասին ևս տվյալներ չկան: