Մեգան Մարքլը «Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում խոսել է իր հնչյունավորած «Փիղը» ֆիլմի մասին (լուսանկարներ)

«Բարի լույս, Ամերիկա» ծրագրի եթերում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը խոսել է «Փիղը» վավերագրական ֆիլմի մասին, որը 38-ամյա Մարքլը հնչյունավորել է Disney+ սթրիմինգային ծառայության համար:

Հարցազրույցը ձայնագրվել է 2019 թվականի ամռանը։

«Ես շատ շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ կյանքի կոչել փղերի պատմությունը», – ասում է նախկին դերասանուհին։

«Ես շատ բախտավոր եմ, որ փղերի հետ աշխատելու գործնական փորձ ունեմ վայրի բնությունում։ Երբ ժամանակ ես անցկացնում, շփվում նրանց և այլ վայրի կենդանիների հետ, իսկապես հասկանում ես, որ մենք պետք է որոշակի դեր խաղանք նրանց պահպանման և անվտանգության հարցում»,- շարունակել է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ հույս հայտնելով, որ ֆիլմը դիտելով՝ մարդիկ կհասկանան, թե մենք որքան կապված ենք կենդանական աշխարհի հետ։

Սասեքսի դքսուհու խոսքով՝ «մենք հոգ պետք է տանենք միմյանց, այս մոլորակի և կենդանիների մասին»։

«Փիղը» վավերագրական ֆիլմը ներկայում հեռարձակվում է Disney+-ով։