Վերա Բրեժնևան հրապարակել է կարանտինի ընթացքում արված կիսամերկ լուսանկարներ

38-ամյա երգչուհի Վերա Բրեժնևան չի թողնում, որ իր երկրպագուները ձանձրանան կարանտինի ընթացքում: Գեղեցկուհին ուրախացրել է երկրպագուներին՝  նրանց հետ կիսվելով կարանտինի ընթացքում արված կիսամերկ լուսանկարներով:
«Իմ առաջին վեբ ֆոտոշարքը»,- մակագրել է նա, ինչպես նաև բոլոր օգտատերերին հորդորել տանը մնալ։

Գեղեցկուհին ևս մեկ անգամ ապացուցել է, որ տարիներն իր կողքով են անցնում, իսկ իր արտաքինը գնալով միայն շքեղանում է։
Սակայն շաբաթներ առաջ՝ Comedy Club-ի նոր թողարկման ժամանակ իր ելույթի ընթացքում, երգչուհին դիմել էր երկրպագուներին՝ ասելով, որ ինքն այլևս առաջվանը չէ։
«Ինձ համար, իհարկե, քծնանք է, որ ես դեռ գտնվում եմ երկրի ամենասեքսուալ կանանց ցանկում»,- պատմել էր Բրեժնևան ու հավելել,-«Բայց ընկերներ, եկեք ազնիվ լինենք՝ դա կարծրատիպ է։

Ես վաղուց այնպիսին չեմ, ինչպիսին դուք կարծում ու երևակայում եք։ Վերա Բրեժնևան առաջ էր լողափին գտնվող կիսամերկ կին։ Այժմ ես արդեն Վերա Վիկտորովնան եմ։ Ես ամուսնացած կին եմ, երկու երեխաների մայր։ Վարիկոզից հինգ է պակաս։ Եվ, վերջապես, ես այն տարիքում եմ, որ շուտով Պրոխոր Շալյապինը կսկսի քայլեր անել։ Ես վստահ եմ, որ ինձ կուղարկեն նույնիսկ «Աննա Կարենինա» խաղալու սցենարը, այնտեղ վերջում կպարզվի, որ նա մերկանում է և միայն հետո է նետվում գնացքի տակ»։