Ի՞նչ դեղամիջոցի շնորհիվ են փրկել Անաստասիա Զավորոտնյուկի կյանքը

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի բուժող բժիշկները նրա երկրպագուներին ուրախալի նորություն են հայտնել։ Դերասանուհին դուրս է գրվել հիվանդանոցից, և այժմ նա վերականգնվում է տանը: Պարզվել է, Անաստասիային օգնել է վերականգնվել ամերիկյան ծագում ունեցող նոր դեղամիջոցը, որի մասին պատմել է Ռուսաստանի Դաշնության լավագույն կլինիկաներից մեկի բժիշկը, ով ցանկացել է գաղտնի մնալ։

«Նրա ախտորոշումը գլիոբլաստոմա է (ուղեղի քաղցկեղ): Բայց Զավարոտնյուկի քաղցկեղի ձևը ճակատագրական չէ: Նա այժմ շատ ավելի լավ է: Ապագայում նա կկարողանա վերադառնալ իր բնականոն կյանքին և նույնիսկ աշխատել: Անաստասիան բուժում է անցնում նոր տեսակի դեղամիջոցի օգնությաբ: Այն կոչվում է «Keytruda»։ Սա նպատակաուղղված թերապիա է, այսինքն դեղամիջոցներով բուժում, որը կանխում է քաղցկեղային բջիջների աճը։ Այն հորմոնային միջոցների և քիմիաթերապիայի հրաշալի այլընտրանք է: Դեղամիջոցը բերվել է Սթենֆորդի համալսարանից։ Բուժումը խորհուրդ է տվել Շվեյցարիայից ժամանած բժշկը, որին դիմել էր Անաստասիայի մայրը»,- ռուսական կայքերից մեկին հայտնել է մասնագետը։