Աննա Սեմենովիչը խոստովանել է՝ ինչի համար է նվեր ստացել իր շքեղ բնակարանը

Երգչուհի Աննա Սեմենովիչը խոստովանել է, որ կարանտինն անցկացնում է երկու տղամարդկանց հետ՝ կրտսեր եղբոր և իր սիրեցյալի հետ։
Ընտրյալի ինքնությունը երգչուհին չի ցանկացել բացահայտել, միայն ասել է, որ վերջինս շոու-բիզնեսից չէ և 33 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի և լուրջ ծրագրեր ունի իրենց ապագայի հետ կապված։

Աննա Սեմենովիչը նաև խոստովանել է, որ իր սիրելի տղամարդու հետ ապրում է այն բնակարանում, որը նվեր է ստացել նախկին սիրեկաններից մեկի կողմից։ Սեմենովիչը շքեղ նվերի հեղինակի հետ հարաբերություններ է ունեցել 8 տարի, սակայն երբ տղամարդը մեկնել է ԱՄՆ, սիրահարները բաժանվել են։
«Պարզապես, կան բարոյական տղամարդիկ ու կան տականքներ, ովքեր անգամ իրենց կանանց ու երեխաներին չեն թողնում ոչինչ՝ թողնելով նրանց փողոցում։ Իր հեռանալուց առաջ նա ասաց ինձ․«Աննա, շնորհակալ եմ քեզ այն տարիների համար, որոնք անցկացրել ես ինձ հետ։ Ես գիտեմ, որ Մոսկվայում բնակարան գնելն այդքան էլ հեշտ չէ, ես ցանկանում եմ քեզ այսպիսի նվեր մատուցել, որպեսզի քո հաջորդ սիրուն դու ընտրես միայն սրտի կանչով »»,-կիսվում է երգչուհին։