«Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ»․ Գարիկ Մարտիրոսյանն ու Ժաննա Լևինան՝ Հայոց Ցեղասպանության մասին

1915 թվականի Հայոց ցեղասպանության տարելիցի օրը մեր հայտնի շատ հայրենակիցներ հարգանքի տուրք են մատուցում սարսափելի իրադարձությունների զոհերին։
Գարիկ Մարտիրոսյանն իր ինստագրամյան էջում, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը, հրապարակել է անմոռուկի լուսանկար, որին կից գրել է․«Ապրիլի 24․ այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին։ Հիշում ենք ու երբեք չենք մոռանա»։

Շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, նույնպես հրապարակում է արել, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին։
«Այսօր նշվում է Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Միայն պաշտոնական տվյալներով՝ ցեղասպանությունը խլել է մեկուկես մլն հայի կյանք։ Կարծում եմ՝ այդ իրադարձությունների ականատեսի պատմությունը մեզ հնարավորություն կտա ավելի խորը հասկանալ ազգի վիշտը, որն արդեն երկար տարիներ հետամուտ է լինում Թուրքիայի և ամբողջ աշխարհի կողմից ցեղասպանության ճանաչմանը։
Անցյալի համար պետք է կարողանալ պատասխան տալ, հարկավոր է կարողանալ խոստովանել անցյալը։ Առանց անցյալի սխալները գիտակցելու երբեք հանգիստ ու լուսավոր ապագա չի լինի»,- իր հրապարակման մեջ նշել է Ժաննա Լևինան։